«Շախտյորը» պարտվեց Ղազախստանի ֆուտբոլի առաջնության 13-րդ տուրի խաղում։ «Աստանա Արենա» մարզադաշտում Գրիգորի Բաբայանի թիմը հյուրընկալվել էր «Շախտյորին» և հաղթել 3:0 հաշվով:
Տանտերերի կազմում ամբողջական հանդիպում անցկացրեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Սոլոմ Ուդոն։
Երեք միավոր վաստակելով ՝ «Տոբոլը» ամրապնդվել է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում և այժմ հինգ միավոր է հետ մնում առաջատար «Աստանայից»: «Շախտյորը» 8 միավորով 12-րդ տեղում է։