«Տոբոլը» տնային հաղթանակ է տարել Ղազախստանի ֆուտբոլի առաջնության հինգերորդ տուրի խաղում։ Գրիգորի Բաբայանի թիմը Կոստանայում հյուրընկալեց «Կայսարին» և նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթեց մրցակցին:
Հանդիպման միակ գոլի հեղինակը Թոնի Սիլվան էր, ով երկրորդ րոպեին գոլի հեղինակ դարձավ: Հյուրերի կազմում մեկնարկային րոպեներից հանդիպմանը մասնակցեց Գեղամ Կադիմյանը։
Հաղթանակ տանելով՝ «Տոբոլը» բարձրացավ 3-րդ հորիզոնական ԿՊԼ-ի մրցաշարային աղյուսակում: Հինգ խաղից հետո թիմն այժմ ունի 11 միավոր: «Աստանան» և «Կայրաթը» նույնքան միավոր ունեն, բայց լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնում են համապատասխանաբար 1-ին և 2-րդ տեղերը: