Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի 10-րդ հուշամրցաշարի շրջանաձև առաջնության հաղթող է դարձել Հովիկ Հայրապետյանը:
Վերջինս վերջին տուրում պարտվել է Դավիթ Շահինյանին, իսկ Ստուրուա Զուրաբը հաղթել է Վիկտոր Մատվիշենին ու հավասարվել Հայրապետյանին, սակայն լրացուցիչ արդյունքներով հաղթող է ճանաչվել Հայաստանը ներկայացնող շախմատիստը: Վերջին տուրում հաղթել է նաև Պլատոն Գալպերինը, իսկ Լևին-Աննա Սարգսյան և Պողոսյան-Դավթյան պարտիները խաղաղ ելք են ունեցել:
Մրցաշարի հաղթող Հովիկ Հայրապետյանին հաջորդել են Ստուրուա Զուրաբն ու Արթուր Դավթյանը, իսկ կանանց Հայաստանի հավաքականի անդամ Աննա Սարգսյանը 3 միավորով զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը: