«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է ՉԼ եզրափակչում «Չելսիի» դեմ սպասվելիք խաղի ակնկալիքներից:
«Իմ խաղացողները պատրաստ են Չեմպիոնների լիգայի եզրափակչին: Գիտեմ, թե նրանք որքան լավն են:
«Չելսին» բոլոր թիմերի համար խնդիրներ է ստեղծում, բայց մենք պիտի մտածենք, թե մենք նրանց համար ինչ խնդիրներ կստեղծենք: Նրանց դժվար է կանգնեցնելը նրանց ունեցած ֆուտբոլիստների որակի, մարզչի ու խաղային պլանի պատճառով»,- իսպանացու խոսքերն է փոխանցում Sky Sports-ը: