Կիսապաշտպան Նաբի Կեյտան մտադիր է հեռանալ «Լիվերպուլից» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Այս մասին հաղորդում է AS-ը:
Աղբյուրի համաձայն՝ Գվինեայի հավաքականի կիսապաշտպանը դիմել է «կարմիրների» ղեկավարությանը՝ խնդրելով չխանգարել իր ամառային տրանսֆերին Մադրիդի «Ատլետիկո»:
Իսպանիայի նորանշանակ չեմպիոնը պաշտոնական առաջարկ է պատրաստում «Լիվերպուլի» համար։
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա Նաբին Պրեմիեր լիգայում անցկացրել է ընդամենը 10 հանդիպում։