Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը Մ23 Եվրոպայի առաջնությունում անցկացրել է 4 գոտեմարտ՝ վաստակելով 23 միավոր, մրցակիցներին տալով ընդամենը 2-ը, այն էլ՝ պասիվության դիմաց:
Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը։
Մալխասի 4 մրցակիցներից՝ վրացի, ադրբեջանցի, ռուս և ուկրաինացի ըմբիշներից և ոչ մեկը չի կարողացել հնարք կիրառել նրա հետ գոտեմարտերում։
Հիշեցնենք՝ Ամոյանը կարիերայում երրորդ անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն։