Մայիսի 23-ին «Ուրարտու» էր այցելել Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ, ներկայումս հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Անվանի դարպասապահը վարպետության դաս է անցկացրել պատանի դարպասապահների հետ, իսկ հանդիպման վերջում հարցուպատասխանի ձևաչափով պատասխանել է պատանի դարպասապահների հարցերին, կիսվեցլ իր փորձով և խորհուրդներ տվել: