Հյուսիսային Մակեդոնիայում շարունակվում է ըմբշամարտի Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։
63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը 10:0 հաշվով հաղթեց 1/4-ում և դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Գևորգ Թադևոսյանը պարտվում էր 0:7 հաշվով, սակայն արդյունքում՝ վերջին վայրկյաններին 8:7 հաշվով հաղթանակ է տանում խորվաթ ըմբիշի նկատմամբ: Թադևոսյանը կիսաեզրափակչում է:
Իսկ 77 կգ քաշային Սամվել Գրիգորյանից 3 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց բացարձակ հաղթանակի համար: Նա ևս կիսաեզրափակչում է:
130 կգ քաշային Դավիդ Օվասապյանը հաղթեց նաև 1/4 եզրափկչում և դուրս եկավ կիսաեզրափակիչ: