«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը խոսել է իր առջև դրված նպատակների մասին:
«Ես շատ ավելի բան ունեմ տալու: Իմ վիճակագրությունը կարող է նույնիսկ ավելի լավ լինել, քան հիմա է: Ես չեմ վախենում ասել, որ ուզում եմ լինել լավագույնը: Ես ցանկանում եմ փորձել հասնել Ռոնալդուի ու Մեսսիի մակարդակին: Իմ հիմնական նպատակն է գոլեր գրանցելը և յուրաքանչյուր մրցաշրջանում 50, 60, 70 գոլ խփելը:
Ճշումը, որը ես ինքս ինձ վրա եմ դնում, միշտ շատ ավելի բարձր է, քան այն, ինչ կարող է ինձ ուրիշը պարտադրել», — մեջբերում է Քեյնին Sky Sports-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հարձակվողը մտադիր է հեռանալ «Տոտենհեմից» այս ամառ և արդեն այդ մասին տեղեկացրել է ակումբի ղեկավարությանը: Հաղորդվում էր, որ նա ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»:
Նշենք, որ մայիսի 23-ին «Տոտենհեմը» կհյուրընկալվի «Լեսթերին» ԱՊԼ-ի վերջին տուրի շրջանակում։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19։00-ին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Լեսթերի» հաղթանակը գնահատում է 2,00 գործակցով, ոչ ոքին՝ 4,20, իսկ «Տոտենհեմի» հաղթանակը՝ 3,40