Ըստ The Times-ի ՝ Հարի Քեյնը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի» ու աշխատել Պեպ Գվարդիոլայի հետ: Մանչեսթերյան ակումբը նույնպես հետաքրքրված է նրա տրանսֆերով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Քեյնը տեղեկացրել է «Տոտենհեմի» ղեկավարությանը ակումբը լքելու ցանկության մասին: Նշվում է նաև, որ լոնդոնցիները չեն ցանկանում բաց թողնել իրենց առաջատարին Պրեմիեր լիգայի ակումբ և ֆուտբոլիստին գնահատում են 150 միլիոն ֆունտ:
Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Քեյնն անցկացրել է 33 հանդիպում, որոնցում դարձել է 22 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: