«Բավարիան» 9-րդ անընդմեջ չեմպիոնությունից հետո հրապարակել է ակումբի նոր տարբերանշանը: Այժմ Մյունխենի խորհրդանիշը կունենա հինգ աստղ: Նորացված լոգոն մեկնաբանել է «Բավարիայի» խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն:
«1963 թ.-ին Բունդեսլիգայի հիմնադրումից ի վեր մեր հինգ աստղերը 30 հաղթանակն են արտացոլում Գերմանիայի առաջնությունում:
Սա շատ սերունդների խաղացողների վաստակն է և ամենաբարձր մակարդակում «Բավարիայի» երկարաժամկետ կայունության ապացույցը»,- ասված է հաղորդագրության մեջ:
⭐⭐⭐⭐⭐
30. Bundesliga Meistertitel. Die Vorfreude auf den fünften Stern! 🔴⚪ #MiaSanMeister #MiaSanMia
— 🏆 MEISTER 🏆 (@FCBayern) May 18, 2021