«Ռոմայի» կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին վնասվածք ունի: Այս մասին հաղորդում է otball-italia.net-ը:
Հաղոդորդվում է, որ ֆուտբոլիստը բաց կթողնի հռոմեական ակումբի մրցաշրջանի վերջին հանդիպումը, սակայն Պելեգրինին Իտալիայի ազգային հավաքականի կազմում կկարողանա մասնակցել Եվրո-2020-ին:
Ա Սերիայի վերջին տուրում «Ռոման» արտագնա խաղում կմրցի «Սպեցիայի» հետ: