«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը՝ 27-ամյա անգլիացին ակումբի ղեկավարությանը նորից է տեղեկացրել, որ ուզում է հեռանալ թիմից։ «Տոտենհեմը» չի ուզում վաճառել Քեյնին։
Աղբյուրը պնդում է, որ ՄՅՈՒ-ն, «Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին» արդեն կապ են հաստատել Քեյնի գործակալների հետ։ Այս բոլոր ակումբները ուզում են նրան ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Նշվում է, որ Քեյնը կցանկանար մնալ ԱՊԼ-ում։ Նա մտադիր է իր ապագայի հարցը վճռել Եվրոյից հետո։
Հարի Քեյնը «Տոտենհեմի» ակադեմիայի սան է։