VBET Հայաստանի գավաթի եզրափակիչ խաղից հետո տպավորությունների մասին է խոսել «Արարատի» հարձակվող Մորի Կոնեն:
«Շատ լավ էի զգում ինձ խաղի մեջ, շատ կարևոր էր, որ նվաճեցինք գավաթը: Նախ և առաջ ուզում եմ թիմակիցներիս շնոհավորել: Ինձ համար դժվար տարի էր այս տարի, բայց այսօր խփածս գոլերն ինձ վստահություն կներշնչեն: Շնորհակալ եմ նաև Վարդան Բիչախչյանին: Նա ամենադժվար պահերին եղել է ինձ հետ, այդ պատճառով խփածս գոլից հետո անմիջապես մոտեցա իրեն»,-նշեց Կոնեն:
Հիշեցնենք, որ իվուարցի ֆուտբոլիստը դուբլի հեղինակ էր դարձել գավաթային եզրափակչում:























































