«Արարատը» VBet Հայաստանի Գավաթի եզրափակչում մրցեց «Ալաշկերտի» հետ ու 3-1 հաշվով տպավոիրչ հաղթանակ տարավ՝ նվաճելով բաղձալի տիտղոսը։
Հանդիպման հաշիվը խաղի արդեն 12-րդ րոպեին բացել է Աղվան Պապիկյանը՝ հեռահար գեղեցիկ հարվածով դառնալով գոլի հեղինակ։ 7 րոպե անց աչքի է ընկել «Արարատի» իվուարցի հարձակվող Մորի Կոնեն, ով երկրորդ կեսի մեկնարկում նաև դուբլ է ձևակերպել՝ հաշիվը դարձնելով խոշոր։
Հանդիպման վերջնամասում՝ 85-րդ րոպեին, Աբրահամ Խաշմանյանի սաները մեկ գնդակ կարողացել են հետ բերել՝ խփելով հեղինակության գնդակը։
Այս հաղթանակի շնորհիվ «Արարատը» 13 տարվա դադարից հետո նորից նվաճել է Հայաստանի Գավաթը․ 2008 թվականի եզրափակչում երևանյան թիմը եզրափակչում 2-1 հաշվով հաղթել էր «Բանանցին» (ներկայիս «Ուրարտու»)։ Իջևանի «Արնար» մարզադաշտում կայացած խաղում «Արարատը» հաղթնակաի էր հաել Մարկոս Պիզելիի և Վահագն Մինասյանի գոլերի շնորհիվ։ Ի դեպ, Պիզելին հաղթական գոլը հեղինակել էր 115-րդ րոպեին։
Այսպիսով, «Արարատը»՝ Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ, Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության ուղեգիր նվաճեց։