Բրազիլիայի ու Սենեգալի հավաքականներն ընկերական խաղ անցկացրեցին Սինգապուրի «Ազգային» մարզադաշտում։ Հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով։
Հարավամերիկյան թիմը հաշվի մեջ առաջ անցավ 9-րդ րոպեին։ Գոլի հեղինակ դարձավ հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն Գաբրիել Ժեզուսի փոխանցումից հետո։ Առաջին կեսի ավարտին սենեգալցի հարձակվող Ֆամարա Դեդիուն հավասարեցրեց հաշիվը՝ մրցակցի դարպասը գրավելով 11-մետրանոց հարվածից հետո։ Երկրորդ կեսում թիմերին ոչինչ անել չհաջողվեց։
Բրազիլիայի հավաքականը հոկտեմբերի 13-ին կհանդիպի Նիգերիայի ընտրանուն։ Խաղը նորից կկայանա Սինգապուպուրում՝ Երևանի ժամանակով 16։00-ին։