Ռուսաստանի Գավաթի եզրափակչում «Լոկոմոտիվը» մրցել է «Կռիլյա Սովետովի» հետ։ Հանդիպումը կայացել է «Նիժնի Նովգորոդի» մարզադաշտում և ավարտվել է 3-1 հաշվով։
15-րդ րոպեին հաշիվը բացել է «Լոկոմոտիվի» հարձակվող Ֆրանսուա Կամանոն։ 7 րոպե անց «Կռիլյա Սովետովի» հարձակվող Վլադիսլավ Սարվելին հավասարեցրել է հաշիվը։ Երկրորդ կեսում՝ 48-րդ րոպեին, հանդիպման գլխավոր մրցավարը 11-մետրանոց է նշանակել Սամարան ներկայացնող թիմի դարպասն, որն անվրեպ է իրացրել մոսկովյան թիմի հարձակվող Ֆյոդոր Սմոլովը։ 84-րդ րոպեին Մուրիլոն մեծացրել է «Լոկոմոտիվի» առավելությունը՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը։
Այսպիսով «Լոկոմոտիվը» դարձել է Ռուսաստանի Գավաթի հաղթող։ Սա մոսկովյան թիմի համար 9-րդ Գավաթն էր (1996, 1997, 2000, 2001, 2007, 2015, 2017, 2019, 2021)։