Խառը մենամարտերի մարզիկ Դոնալդ Սերոնեն իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի հետ մենամարտից առաջ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում կիսվել է իր մտքերով.
«Հուսով եմ՝ Մաքգրեգորը պատրաստ է: Ես անհամբերությամբ սպասում եմ այս մենամարտին և մտածում եմ միայն հաղթանակի մասին:
Եթե հաղթեմ, ապա ընտանիքիս հետ կմեկնեմ երկար արձակուրդի: Այս մենամարտն ամենաեկամտաբերը կլինի իմ կարիերայում»,- ասել է Սերոնեն: