«Միլանը» համաձայնության է եկել այս ամռանը «Լիլի» դարպասապահ Միք Մենյանին ձեռք բերելու հարցում, հայտնում է RMC Sport-ի լրագրողը:
Գործարքի արժեքը 15 միլիոն եվրո է, իսկ 25-ամյա ֆուտբոլիստը հնգամյա պայմանագիր կստորագրի «ռոսոներիների» հետ, եթե Ջանլուիջի Դոնարուման հեռանա իտալական թիմից:
Մենյանը առաջատարներից մեկն է չոր հանդիպումների քանակով եվրոպական թոփ-5 լիգաների դարպասապահների շրջանում:
Հիշեցնենք, որ Դոնարուման դեռ չի երկարաձգել պայմանագիրը միլանյան ակումբի հետ և հնարավոր է այս ամառ փոխի ակումբային գրանցումը։