Սոֆիայում ընթանում է Տոկիո-2020-ի համար ըմբշամարտի վարկանիշային վերջին մրցաշարը, որին մասնակցում են Հայաստանը ներկայացնող երկու ազատ ոճայիններ՝ 74 կգ քաշային Արման Անդրեասյանը և 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը:
Մեր ըմբիշները նախ հաղթանակով են մեկնարկել մրցաշարում․ Հովհաննես Մխիթարյանը որակավորման փուլում 7:2 հաշվով հաղթեց կանադացի ըմբիշին, իսկ Անդրեասյանը 11:6 հաշվով հաղթել է ավստրիացի մարզիկին, ով արդեն հաջորդ փուլում շատ լարված պայքարում 74 կգ քաշային Արման Անդրեասյանը 8:14 հաշվով պարտվեց հույն ըմբիշին։
Մխիթարյանը 1/8 եզրափակիչում 6:4 հաշվով հաղթեց Պուերտո Ռիկոն ներկայացնող մարզիկին և հաջորդ փուլում ուժերը կչափի լեհ ըմբիշի հետ։