ՈւԵՖԱ-ն փոփոխություններ է կատարել Եվրո-2020-ի առաջիկա կանոնակարգում:
Կազմակերպությունն ընդլայնել է մրցաշարին մասնակցող ազգային հավաքականների հայտացուցակները՝ թույլ տալով 26 խաղացող դրանցում:
Ներկայիս կանոնակարգով թիմերը կարող են հայտավորել միայն 23 խաղացող:
Պարզաբանվում է, որ յուրաքանչյուր հանդիպման (խաղի) դեպքում հավաքականները դեռ կկարողանան հայտավորել 23 խաղացողի: Ստացվում է, մրցաշարին կարելի կլինի հայտավորել 26 ֆուտբոլիստի, իսկ կոնկրետ հանդիպմանը՝ ընտրել այդ 26-ից 23-ին։