Ա Սերիայի 34-րդ տուրում «Լացիոն» ընդունել էր «Ջենոային» ու 4-3 հաշվով հաղթանակ տարավ:
Հանդիպման հաշիվը 30-րդ րոպեին բացեց տանտերերի ֆուտբոլիստ Կոռեան, իսկ 13 րոպե անց Իմմոբիլեն կրկնապատկեց հաշիվը:
2-րդ կեսի սկզբնամասում՝ 47-րդ րոպեին, Մարուսիչը ինքնագոլի հեղինակ դարձավ՝ հաշիվը դարձնելով 2-1: Ընդամենը 1 րոպե անց Ալբերտոն խփեց «Լացիոյի» 3-րդ գոլը, իսկ 56-րդ րոպեին Կոռեան դուբլ ձևակերպեց:
80-րդ րոպեին «Լացիոյի» դարպասին 11-մետրանոց նշանակվեց. այն անվրեպ իրացրեց Սկամաչան, իսկ 1 րոպե անց Շոմուրոդովը հաշիվը դարձրեց 4-3:
«Լացիոն» 64 միավորով 6-րդ տեղում է, «Ջենոան» 36 միավորով 13-րդ տեղում է: