«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի մասին, որը մրցաշրջանի ավարտին կհեռանա թիմից։
«Ֆլիկը ոչ միայն լավ մարզիչ է, այլև գերազանց մարդ։ Նրա հետ կարելի է անձնական թեմաներով խոսել։ Հանսիի հետ մենք պատմական հաջողությունների ենք հասել։ Ինձ համար նրա ղեկավարության ժամանակները լավագույնն էին «Բավարիայում»։ Նա մեզ միշտ հստակ պլան է տվել»,- Լևանդովսկու խոսքերն է փոխանցում Bild-ը։
Նախօրեին հայտարարվեց, որ «Բավարիայի» նոր գլխավոր մարզիչը կլինի Յուլիան Նագելսմանը, որը հիմա գլխավորում է «ՌԲ Լայպցիգը»։