«Ռուբինի» գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկին խոսել է եվրոպական Սուպերլիգայի նախագծի ձախողման մասին:
«Երբ ստեղծվեց Սուպերլիգան, ես հասկացա, որ սա շատ անսովոր է ֆուտբոլի համար: Իսկ ֆուտբոլում, չնայած այն հանգամանքին, որ այն շատ մեծ կախվածություն ունի նյութականից, հատկապես վերջին տարիներին, ավանդույթները միշտ ավելի մեծ դեր են խաղացել, քան փողը: Ավանդույթ ասելով՝ նկատի ունեմ երկրպագուներին, ակումբային գույներին, խորհրդանշաններին, դերբիներին, մրցումներին, մրցաշարերի այն ձևաչափերին, որոնք գոյություն ունեն:
Հետևաբար, հենց հայտնվեցին Սուպերլիգայի մասին տեղեկությունները, ինձ հետաքրքիր էր, թե ինչն է հաղթելու այս աշխարհում՝ ավանդույթները, թե ֆինանսական բաղադրիչը, որը նույնպես չափազանց կարևոր է ցանկացած ակումբի համար:
Եվ ես շատ ուրախ եմ, որ բարին հաղթեց չարին, ավանդույթներն ու երկրպագուները ավելի կարևոր են ֆինանսական բաղադրիչներից», — մեջբերում է Սլուցկիին Р-Спорт-ը: