«Տոտենհեմի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարող է կարիերան շարունակել «Սելթիկում»:
Ըստ The Sun-ի, պորտուգալացի մասնագետը Շոտլանդիայի ամենահայտնի ակումբներից մեկի գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդներից մեկն է:
Այս պաշտոնի համար գլխավոր հավակնորդներից մեկը նաև «Բորնմութի» նախկին գլխավոր մարզիչ Էդի Հոուն է:
Հիշեցնենք, որ «Տոտենհեմից» հեռանալուց հետո Մոուրինյուն նշել էր, որ իրեն ընդմիջում պետք չէ և պատրաստ է կրկին աշխատել: