Այսօր Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Պայքարի մեջ են մտել ազատ ոճի ըմբիշները։
Գևորգ Թադևոսյանը (65 կգ) 1/8 եզրափակչում 1:2 հաշվով պարտվեց ադրբեջանցի Ալի Ռահիմզադեին:
Հիշեցնենք, որ Արման Անդրիասյանը (70 կգ) և Արման Ավագյանը հաղթահարել են 1/8 եզրափակիչ փուլը՝ դուրս գալով 1/4 եզրափակիչ։