Ազատ ոճային ըմբիշ, 92կգ քաշային Մարզպետ Գալստյանը ծնկի վնասվածքի պատճառով բաց կթողնի Եվրոպայի առաջնությունը: Այդ մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ ապրիլի 19-25-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կկայանա ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
Այսօր պայքարի մեջ կմտնեն ազատ ոճի ըմբիշները։