Ա Սերիայի 31-րդ տուրում «Լացիոն» տանը 5-3 հաշվով հաղթեց «Բենևենտոյին»։
Սա հռոմեացիների 9-րդ տնային հաղթանակն էր Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում։
Ավելի վաղ նման հաջողության «Լացիոն» կարողացել էր հասնել 1949/50 մրցաշրջանում։ Այս մասին հաղորդում է Opta Paolo-ի թվիթերյան էջը։