«Լացիոյի» հարձակվող Ռաուլ Մորոն շուտով կերկարաձգի ակումբի հետ պայմանագիրը: Այս մասին հաղորդում է լրագրող Նիկոլո Շիրան:
Աղբյուրի համաձայն, հռոմեական թիմը կերկարաձգի պայմանագիրը 18-ամյա իսպանացու հետ մինչ 2025 թվականը:
Ընթացիկ մրցաշրջանում Մորոն անցկացրել է 14 խաղ «Լացիոյի» երիտասարդական թիմի կազմում ՝ դառնալով 14 գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել նաեւ, որ «Լացիոն» կերկարաձգի պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի հետ: