Ֆրանսիական L’Equipe-ը հայտնում է, ՊՍԺ-ն հույս ունի, որ մինչև ՉԼ-ի կիսաեզրափակիչ փուլի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ առաջին խաղը կհայտարարի Նեյմարի հետ պայմանագրի երկարաձգման մասին: Սպասվում է, որ բանակցությունները կավարտվեն մինչև ապրիլի 28-ը:
Նոր համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2027 թ.: Փարիզում կարծում են, որ Նեյմարի հետ պայմանագրի երկարաձգումը կմոտիվացնի նաև Կիլիան Մբապեին:
29-ամյա բրազիլացին, ՉԼ-ի կիսաեզրափակիչ դուրս գալուց հետո, հասկացրել է, որ ցանկանում է մնալ Փարիզում: