Իտալիայի հավաքականի նախկին խաղացող Լուկա Տոնին մեկնաբանել է այն լուրը, որ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Ջենոայի» դեմ խաղից հետո իր մարզաշապիկը նետել է խոտածածկին։
«Ռոնալդուն կարևոր խաղացող է «Յուվենտուսի» համար, նա Ա Սերիայի լավագույն ռմբարկուն է, բայց ինձ դուր չեկավ թիմի նկատմամբ նրա վերաբերմունքը։ Երբ ես խաղում էի, ես շատ էգոիստ էի, բայց միշտ թաքցնում էի հիասթափությունն ու այն իմ մեջ էի պահում։
Մեծագույն չեմպիոնը պիտի օրինակ ծառայի։ Եթե դա նվեր էր բոլբոյի համար, ապա Կրիշտիանուն պիտի ուղղակի տար մարզաշապիկը»,- Տոնիի խոսքերն է փոխանցում Tuttosport-ը։