Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումը «Լիվերպուլի» հետ (0: 0):
«Մենք գիտեինք, որ առաջին խաղից հետո առավելություն ունենք, բայց խաղում էինք հաղթելու համար: «Լիվերպուլը» շատ ինտենսիվ խաղաց, նրանք հիանալի թիմ ու մարզիչ ունեն: Մենք գիտեինք, որ դժվար է լինելու ՝ հաշվի առնելով, թե ինչպիսի մրցակից ունենք: Այստեղ խաղալը շատ դժվար է, բայց մենք ֆանտաստիկ ջանքեր ենք գործադրել: Այսօր բոլորը կատարեցին իրենց գործը»,-Կազեմիրոյի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: