ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը ճանաչվել է ՉԼ քառորդ եզրափակչի՝ «Բավարիայի» դեմ երկրորդ խաղի (0-1) լավագույն խաղացող։
Բրազիլացու խաղը գնահատել է ՈՒԵՖԱ-ի տեխնիկական դիտորդ, Ֆրանսիայի հավաքականի նախկին խաղացող Պատրիկ Վիեյրան։
«ՊՍԺ-ի ողջ վտանգը հարձակման գծում գալիս էր Նեյմարի անհատական տաղանդից։ Նա հատկապես վտանգավոր էր մեն մենակ դուրս գալու իրավիճակներում»,- Վիեյրայի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։