«Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կիսվել է ՉԼ-ի քառորդ եզրափակչի ՊՍԺ-ի հետ պատասխան խաղի սպասելիքներից: Հանդիպումը տեղի կունենա ապրիլի 13-ին Փարիզում:
«Լուկա Էրնանդեսը այսօր մարզվեց և վաղը հասանելի կլինի: Գորեցկան նույնպես լավ տեսք ունի ու մեկնելու է խաղին: Բոատենգն ու Կոմանը նույնպես մարզվել են:
Միշտ հաճույք եմ ստացել գլուխկոտրուկներ լուծելուց: Մենք գիտենք, թե ինչպես ենք ուզում խաղալ: Երբ ավելի շատ խաղացողներ մատչելի են ձեզ համար, դա ավելի դժվար է դառնում: Եվ երբ նրանք ավելի քիչ են, ձեզ համար մի փոքր ավելի հեշտ է:
Մենք ճնշում կգործադրենք Մբապեի վրա, երբ նա տիրի գնդակին: Սա վերաբերում է նաև Նեյմարին: Ես սիրում եմ դիտել նրա խաղը: Ես միանգամայն վստահ եմ, որ մի օր Մբապեն կդառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը», — Ֆլիկին մեջբերում է Bayern & Germany-ի Twitter-ը: