Ֆուտբոլային ինսայդեր Նիկոլո Շիրան հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան որոշում է կայացրել իր ապագայի հարցում: Ըստ աղբյուրի, ֆրանսիացին մտադիր է վերադառնալ Թուրինի «Յուվենտուս», չնայած «Ռեալի» կողմից նրա նկատմամբ հետաքրքրությանը։
Սակայն մանկունիանցիները չեն շտապում բաց թողնել կիսապաշտպանին և կփորձեն նրան պահել ավելի բարձր աշխատավարձով նոր պայմանագրով:
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է 32 հանդիպում, խփել 5 գոլ ու կատարել 4 գոլային փոխանցում:
Ըստ աղբյուրի՝ Պոգբան պատրաստ է աշխատավարձի կրճատման, որպեսզի վերադառնա թուրինյան ակումբ։