Մոսկվայում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականն ընդհանուր մեդալային հաշվարկում 3-րդ հորիզոնականն է զբաղեցրել․ մեր ծանրորդները, հիշեցնենք, ընդհանուր առմամբ 8 մեդալ էին նվաճել։ Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը երկամարտում 2 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ էր նվաճել։
Առաջատարն Ուկրաինայի հավաքականն է՝ 6 մեդալով, որը 4 ոսկե մեդալ է նվաճել։
Հիշեցնենք Հայաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալ են նվաճել Կարեն Ավագյանը (89 կգ) և Սամվել Գասպարյանը (102 կգ), Արսեն Մարտիրոսյանը և Գոռ Մինասյանը նվաճել են արծաթե մեդալ, իսկ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ), Լիանա Գյուրջյանն (81 կգ) ու Վարազդատ Լալայանն արժանացել են բրոնզե մեդալների:
Հիշեցնենք՝ ծանրամարտի Հայաստանի հավաքականը ԵԱ-ի թիմային հաշվարկով զբաղեցրել են 5-րդ հորիզոնականը։