ՊՍԺ-ն մտադիր է իր կազմում պահել հարձակվող Կիլիան Մբապեին։
Ինչպես հաղորդում է Telefoot-ի թվիթերյան էջը՝ ֆրանսիացին իր ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի մրցաշրջանի ավարտին, հիմա նա ուզում է կկենտրոնանալ ընթացիկ մրցաշրջանը հաջող ավարտելու վրա։ ՊՍԺ-ի համար առաջնահերթ է Մբապեի հետ պայմանագրի երկարաձգումը, բայց փարիզցիները հիմա արդեն սկսել են նրան փոխարինելու տարբերակներ փնտրել այն դեպքի համար, եթե նա հրաժարվի երկարաձգել պայմանագիրը։
ՊՍԺ-ն հետևում է «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսիի շուրջ ստեղծված իրավիչակին, որն ամռանը ազատ գործակալի կարգավիճակ ձեռք կբերի։ Բացի դրանից, ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն անձամբ է զանգել «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին, որ իմանա նրա ապագայի պլանները։ Բայց Մբապեի հեռանալու դեպքում ՊՍԺ-ի գլխավոր տրանսֆերային նպատակը «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահն է։ Ֆրանսիայի գործող չեմպիոնները նախորդ ամիս արդեն կապ են հաստատել եգիպտացու ներկայացուցիչների հետ։