«Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը Բունդեսլիգայի հերթական տուրի՝ «Ունիոնի» դեմ խաղից հետո (1-1) պատասխանել է նաև ՉԼ քառորդ եզրափակչի՝ ՊՍԺ-ի դեմ պատասխան խաղի մասին հարցի։
«Կադրային իրավիճա՞կը ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ։ Եվս երկու օր ունենք, պիտի բուժենք վերքերը, իսկ հետո համոզվենք, որ պատրաստ ենք երեքշաբթի օրվա մեծ իրադարձությանը, հուսով եմ, որ վերջիվերջո կհասնենք կիսաեզրափակիչ»,- Ֆլիկի խոսքերն է փոխանցում Bayern&Germany-ի թվիթերյան էջը։
Հիշեցնենք, որ առաջին խաղում մյունխենցիները 2-3 հաշվով պարտվել էին։