Il Tempo-ն հաղորդում է, որ «Ռոմայի» նախկին կիսապաշտպան Դանիելե Դե Ռոսսի մոտ հաստատվել է Covid-19, ինչից հետո իտալացին հոսպիտալացվել է Հռոմի հիվանդանոցներից մեկում, որը նախատեսված է ծանր դեպքերի համար:
37-ամյա Դե Ռոսսին Իտալիայի հավաքականի մարզչական շտաբի անդամ է: «Սկուադրա Աձուրայի» հետ պայմանագիրը ստորագրված է մինչև ԵՎՐՈ-2020-ի ավարտ:
Մունդիալ-2022-ի ընտրական փուլի խաղերից հետո Դե Ռոսսիի տեստի պատասխանը դրական է եղել: