ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը շարունակում է նոր պայմանագրի վերաբերյալ բանակցություններ վարել ՊՍԺ-ի հետ։
Հաղորդվում է, որ բրազիլացին որոշել է դադար վերցնել փարիզեցիների հետ բանակցություններում։ Պատճառն այն է, որ նրա ծառայություններով դեռ հետաքրքրվում է «Բարսելոնան»։ Նեյմարն ուզում է ուսումնասիրել կարիերան շարունակելու բոլոր հնարավոր տարբերակներն ու հետո միայն ընտրություն կատարել։
Իսպանիայում գրում են, որ կատալոնական թիմի խաղացողներն ուզում են, որ հարձակվողը վերադառնա։
Բրազիլացու գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2022-ի ամռանը։