«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան մեկնաբանել է Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Այաքսի» նկատմամբ արտագնա հաղթանակը (2-1):
«Այաքսը» հիանալի թիմ է, ինչպես այսօր տեսանք, բայց մեր տղաները հիանալի խաղացին: Ինտրիգը դեռ առկա է, բայց այստեղ հաղթելը շատ կարևոր էր:
Կարծում եմ, որ թիմը գիտակցում է, թե որքան դժվար է դա, և արեց առավելագույնը, հատկապես Սպինացոլայի վնասվածքից հետո, քանի որ նա շատ լավ խաղաց:
Մենք վստահ էինք, որ այստեղ կարող ենք գոլ խփել: Թիմը վստահ էր զգում նույնիսկ դժվար պահերին: Սա մեծ հաղթանակ է:
Ընդհանուր առմամբ, մենք պահեցինք «Այաքսի» գրոհները, և այս թիմը, հնարավոր է, Եվրոպայի լավագույն թիմերից մեկն է: Կարևոր դեր խաղաց այն փաստը, որ մենք գլուխներս չկախեցինք, շարունակեցինք խաղալ և արձագանքել ծագած դժվարություններին»,- մեջբերում է մասնագետին Football Italia-ն: