Լոնդոնի «Տոտենհեմի» նոր գլխավոր մարզիչը կլինի հռոմեական «Ռոմայի» նախկին մարզիչ Պաուլո Ֆոնսեկան: Այս մասին հաղորդում են իտալական ԶԼՄ-ները:
Հաղորդվում է, որ գործարքն արդեն համաձայնեցված է, և մնում է միայն դրա մասին պաշտոնապես հայտարարել: 3 տարվա պայմանագրով պորտուգալացին տարեկան 4 միլիոն եվրո կվաստակի:
Ստացվում է, որ ակումբներն իրականում մարզիչներ են փոխանակել: Հիշեցնենք, որ անգլիական ակումբի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուինյուն գլխավորել է «Ռոման»: