«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ պատասխան խաղից առաջ ասել է, որ պետք է իրատես լինել:
«Մենք պետք է իրատես մնանք: Իհարկե, 4:0 հաշվով հաղթելը բարդ խնդիր է: Այնուամենայնիվ, ես շատ բան եմ տեսել ֆուտբոլում: Ոչինչ անհնարին չէ», -Ֆոնսեկայի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ առաջին խաղում ՄՅՈւ-ն հաղթել էր 6:2 հաշվով: Պատասխան խաղը կկայանա մայիսի 6-ին՝ Հռոմում: