«Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում ՊՍԺ-ից կրած 2-3 հաշվով կրած պարտությունը:
Այս պարտությունը «Բավարիայի» համար առաջինն էր Չեմպիոնների լիգայում 2019 թվականի մարտից:
«Մենք շատ պահեր և հնարավորություններ ունեինք, մեր խաղը լավ տպավորություն թողեց: Ես չեմ սիրում զիջել, բայց եթե պարտվում ենք, ապա միայն այս որակի խաղով:
Գնահատելով մեր այսօրվա խաղը ՝ մենք կարող ենք դրական տրամադրվել Փարիզում պատասխան խաղի նկատմամբ», — մեջբերում է Ֆլիկին լրագրող Դերեկ Ռեյը: