«Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը չի կարողացել ավարտել այսօրվա մարզումը։
Ուրուգվայցին մկանային անհարմարություն է զգացել ու ստիպված է եղել դադարեցնել մարզումը։ Այս մասին հաղորդում է Marca-ն։ 34-ամյա ֆուտբոլիստը կհետազոտվի, որպեսզի պարզվի վնասվածքի լրջությունը։
Սուարեսը Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Ատլետիկոյի» լավագույն ռմբարկուն է 19 գոլով։