ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է իր խաղամակարդակի և հավակնությունների մասին:
«Ես երբեք չեմ ասել, որ պատրաստվում եմ դառնալ պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստը, բայց ինձ համար երբեք սահմաններ չեմ սահմանել: Եթե հասնեմ որոշակի մակարդակի, չեմ կանգնի և չեմ կենտրոնանա խոչընդոտների վրա, և ես դա կանեմ իմ կարիերայի ողջ ընթացքում:
Երբ ես դուրս եմ գալիս խաղադաշտ, միշտ ինքս ինձ ասում եմ, որ ես ամենալավն եմ: Չէ՞ որ ես խաղացել եմ Մեսսիի և Կրիշտիանուի դեմ: Ես կարող եմ խոստովանել, որ նրանք, որպես ֆուտբոլիստներ, ինձանից ավելի լավն են: Նրանք շատ ավելին են արել, քան ես», — հարձակվողին մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հարկ է նշել, որ Մբապեն, ի տարբերություն Ռոնալդուի և Մեսսիի, արդեն դարձել է աշխարհի չեմպիոն: Բայց պորտուգալացին ու արգենտինացին մի քանի անգամ նվաճել են Չեմպիոնների լիգան, իսկ ֆրանսիացին միայն մեկ անգամ է մասնակցել այդ մրցաշարի եզրափակիչին: