Հայ ըմբիշները սկսել են վերջին նախապատրաստական փուլը Եվրոպայի առաջնությանն ընդառաջ: Այդ մասին հայտնում է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Ապրիլի 4-17-ը «Օլիմպավանում» հավաք են անցկացնում ազատ ոճայինները, իսկ ապրիլի 7-21-ը՝ նույն վայրում իրենց հավաքը կանցկացնեն հունահռոմեական ոճի ըմբիշները:
Նշենք, որ Եվրոպայի առաջնությունը կկայանա ապրիլի 19-25-ը՝ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում։