Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Բիկսանտ Լիզարազյուն մեկնաբանել է «Լիլի» դեմ խաղում ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հեռացումը։
«Հենց որ գործերը նրա օգտին չեն գնում, հենց որ թիմը սկսվում է պաշտպանվել, նա ոչ թե աջակցում է դրան, այլ միայն նյարդայնանում է։ Հիմա նա վնասվածքից է ապաքինվել ու վերադարձել երկու ամիս անց և հիմա պատրաստվում է Չեմպիոնների լիգային։
Պետք է հանգստություն պահպանել, բայց նա բացարձակ դա չունի։ Նա չի հարգում ո՛չ մրցակիցներին, ո՛չ թիմակիցներին։ Նա կարգապահություն չունի»,- Լիզարազյուի խոսքերն է փոխանցում Sports.fr-ը։