«Բարսելոնայի» ու ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստ Լյուդովիկ Ժյուլին կարծում է, որ փարիզցիների հարձակվող Նեյմարը նման է բրազիլացի Ռոնալդինյոյին։
«Ուզում եմ համեմատել Ռոնալդինյոյի ու Նեյմարի կարիերաները։ Նրանք ունեն ամեն ինչ, բայց հարյուր տոկոսով չեն ներդնում ուժերն էլ ավելի լավը դառնալու համար։
Նեյմարի նոր պայմանագի՞րը։ Նա իր սերն ու հավատարմությունն է ցույց տալիս ակումբին, դա շատ կարևոր է»,- Ժյուլիի խոսքերն է փոխանցում Goal-ը։