VBET Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի «Նոա»-«Ուրարտու» դիմակայության պատասխան խաղում գրանցվեց ոչ-ոքի՝ 2-2: Այս թիմերի միջև կայացած առաջին խաղում 2-0 հաշվով հաղթել է Գունկոյի թիմը։ Այսպիսով «Նոան» դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ։
Առաջին խաղակեսի հիմնական հատվածում խաղային առավելությանը տիրում էր «Ուրարտուն»: Դրվացներից մեկում Հակոբ Հակոբյանը չկարողացավ գրավել դատարկ դարպասը: Մեկ լավ պահ կորցրեց Պայռելին: Առաջին խաղակեսում միակ գնդակն ավելացված ժամանակում, տուգանայինից խփեց «Նոայի» ֆուտբոլիստ Դենիս Դեդեչկոն:
Երկրորդ խաղակեսում թիմերը 3 գնդակ խփեցին․ նախ գեղեցիկ գոլով իր թիմի առավելությունը կրկնապատկեց Վլադիմիր Ազարովը, իսկ խաղավարտին մոտ հյուրերի կազմից աչքի ընկավ Դեսիրեն։ Իսկ հադիպման ավելացրած ժամանակում հյուրերը ստացան նաև 11-մետրանոց տուգանային հարվածի իրավունք, որն անվրեպ իրացրեց Պադերինը։